Բաժիններ՝

Էմիլ Բուդաղյանը հերքում է զինված հարձակման վարկածը

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածում, հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր զարմանքն է արտահայտել մյուս որդուն՝ Արտակ Բուդաղյանին մինչ օրս տուժող չճանաչելու եւ նրան որպես մեղադրյալ ներգրավելու հնարավորության մասին հնչած հայտարարությունների կապակցությամբ:

«Ո՞նց կարելի է մի մարդ, որի հրացանը որպես սուվենիր՝ ոչ կրակող հրացան էր, նա մեկի վրա հարձակում գործած լիներ», – ասել է Էմիլ Բուդաղյանը:

Մոտ 20 օր առաջ զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը նախաքննական մարմնին միջնորդել էր իրեն տուժող ճանաչել: Նախաքննական մարմինը հետաձգել է տուժող ճանաչելու վերաբերյալ որոշումը:

Շուրջ երկու շաբաթ առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը չէր բացառել որեւէ զարգացում, այդ թվում՝ Արտակ Բուդաղյանին գործում որպես մեղադրյալ ներգրավելը:

Էմիլ Բուդաղյանը ասաց, որ հունիսի 1-ի դեպքերը պատկերող չմոնտաժված տեսանյութով հերքվում են Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան վրա զինված հարձակման վերաբերյալ պնդումները: Նրա հավաստմամբ՝ չմոնտաժված տեսանյութը շատ է տարբերվում հրապարակվածից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031