Բաժիններ՝

Ավտոպատահարից տուժել է ճամփեզրի նստարանին նստած քաղաքացին

Հուլիսի 8-ին Մարտակերտի շրջբուժմիավորումից ոստիկանության շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ սրունքի պատռված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Դ. Անհաղթ փողոցի N տան բնակիչ, 1963թ. ծնված Ա. Ա-ն, հայտնում է ԼՂՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կայքը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19:50-ի սահմաններում, Նալբանդյան փողոցի թիվ 31 շենքի N բնակարանի բնակիչ, 1943թ. ծնված Ա.Մ-ն, վարելով «ՎԱԶ-2107» ավտոմեքենան, Սախարով փողոցի «Նաիրի» բենզալցակայանի մոտ շրջադարձ կատարելու ժամանակ բախվել է ճամփեզրի նստարանին, որի վրա նստած Ա. Ա-ն ստացել է մարմնական վնասվածքներ:

www.karabakh-open.info

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031