Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ

«Սիրելի’ Հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս երկրի Մայր օրենքի` Սահմանադրության օրվա կապակցությամբ:

1995թ. հուլիսի 5–ին մեր նորանկախ երկրի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե` Սահմանադրության հաստատման համար: Այդ օրը Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ընտրեց մեր երկիրը սոցիալական, ժողովրդավարական և իրավական դարձնելու ուղին: Մենք ցույց տվեցինք, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել, հաստատեցինք, որ չենք կարող և իրավունք չունենք կյանքի չկոչել Մայր օրենքով հռչակված հիմնարար դրույթները:

Կրկին անգամ շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ` համոզված եմ, որ միասին կկառուցենք ավելի լավ, ավելի պաշտպանված ու ապահով Հայաստան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031