![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարին
![](https://168.am/wp-content/uploads/2013/07/070300041418.jpg)
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն այսօր Բաքվում ընդունել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Հայրի Քըվրըքօղլուի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ` հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի ռազմական համագործակցության հարցը: Թուրք գեներալը պարգևատրվել է հոբելյանական շքանշանով` ռազմական համագործակցության զարգացման գործում մեր արժանիքներ ունենալու համար: