Թումանյան-Մոսկովյան խաչմերուկում մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունիսի 29-ին Երևանում հնչած կրակոցների փաստով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնականի բաժնի և ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները Թումանյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից ոստիկանության կենտրոնականի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 20-ամյա Ալբերտ Խադոյանին, 21-ամյա Էրիկ Գասպարյանին, 20-ամյա Էդգար Ստեփանյանին, և 17-ամյա Մերի Ղևոնդյանին:

Ըստ տեղեկությունների՝ վերջիննես իրենց մոտ եղած հրազենից կրակոցներ են արձակել օդ: Թումանյան-Մոսկովյան խաչմերուկում ոստիկանները հայտնաբերել են 3 հատ 9 մմ տրամաչափի կրակված փամփուշտ, ինչպես նաև՝ Nissan Pathfinder մակնիի 170 ԼԼ 01 համարանիշի ավտոմեքենա:

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս