
25-ամյա վարորդը վրաերթի է ենթարել աշակերտուհուն

Shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ այսօր՝ հունիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: ժամը 03:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ 25-ամյա Արտյոմ Մանուկյանը Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկում, վարելով Volksvagen մակնիշի 34 VՍ 543 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ 16-ամյա Արփինե Մարգարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մալաթիա բժշկական կենտրոն: Վրաերթի ենթարկված Ա. Մարգարյանը սովորում է թիվ 195 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում:
Մանրամասները՝ այստեղ: