Այդ գործի բացահայտման ամենաշահագրգիռ կողմը վարչապետ Տիգրան Սարգսյանն է. վարչապետի մամուլի խոսնակ

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմում էր ներկայացրել ոստիկանություն՝ «Hetq.am» կայքի հրապարակած «Ովքե՞ր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի առնչությամբ` խնդրելով ուսումնասիրել և քննության առնել հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները: Բացի դրանից, նա հայտնել էր, որ երբևէ Կիպրոսում կամ այլ օֆշորում կազմակերպություն չի գրանցել և երբևէ որևէ մեկին իր անունից կազմակերպություն գրանցելու լիազորագիր չի տվել: Այնուհետև գլխավոր դատախազությանը հասցեագրված Տիգրան Սարգսյանի դիմումն ուղարկվել է ոստիկանություն` ստուգման նպատակով:

Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը, պատասխանելով galatv.am-ի հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունեն այդ գործի քննությունից, ասել է.

«Այդ գործի բացահայտման ամենաշահագրգիռ կողմը վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Իսկ քանի որ գործը գլխավոր դատախազությունից արդեն ուղարկվել է ոստիկանություն, հավելյալ ինֆորմացիայի համար դիմեք ոստիկանությանը»,- ասել է Հարություն Բերբերյանը:

Տեսանյութեր

Լրահոս