Բաժիններ՝

Մադոննա. «Ավելի լավ է մի տարի ապրես՝ որպես վագր, քան 100 տարի՝ որպես ավանակ»

  • Էլվիսը թագավորն է, իսկ ես՝ թագուհին: Իմ ծննդյան օրը համապատասխանում է նրա մահվան տարելիցի հետ:
  • Գումարն առանձնապես մեծ նշանակություն չունի ինձ համար: Որքան շատ գումար ունես, այդքան շատ խնդիրներ են առաջանում: Իսկ փառքն ասես թմրադեղ լինի: Այն լցնում է քո ներսի դատարկությունը:
  • Ես երջանիկ չեմ լինի այնքան ժամանակ, մինչև որ ինձ աստվածության հետ չհամեմատեն:
  • Արտաքինը խաբուսիկ է: Մանկության տարիներին եղել եմ աշխատասեր աշակերտուհի, օրինակելի զավակ, երբեք չեմ վիճել հորս հետ, թմրադեղեր չեմ ընդունել և չեմ փախչել դասերից: Իսկ հետո՝ 30 տարեկանում, կարծես միանգամից կապից կտրվեցի:
  • Ի՞նչ է կյանքը սովորեցրել ինձ: Զիջել: Դա թուլության նշան չէ, պարզապես ես հասկացել եմ, որ կարելի է մարդկանց ճնշել և ահաբեկել, բայց և կարելի է քո ուզածին հասնել ավելի նուրբ եղանակներով:
  • Ես նախկինի պես ատում եմ, այսպես կոչված, ճիշտ կյանքը: Եթե ինձնից ինչ-որ բան են ակնկալում, հենց դա հատկապես չեմ ցանկանում անել:
  • Մանուկ հասակում ես հավատում էի Աստծուն այնպես, ինչպես պատահում է դեռահասների հետ: Հիսուսն ինձ համար կարծես կինոաստղ լիներ, իմ գլխավոր կուռքը: Այժմ եկեղեցին ինձ համար դարձել է ապաստարան, այն թույլ է տալիս ինձ առանձնանալ մարդկանցից: Ես կարող եմ չհամաձայնել նրա տեսությունների և դոգմաների հետ, ինչպես նաև չմասնակցել եկեղեցական արարողություններին:
  • Շատերի աչքերին մայրությունը ինձ դարձրել է հարգանքի ավելի արժանի և ընդունելի: Այսպես ասած, ավելի հարմար «օգտագործման» համար: Մյուս կողմից՝ չեմ կարծում, որ երեխայի ծնունդը զրկել է ինձ սեքսուալությունից: Չէ՞ որ Սյուզեն Սարանդոնը, Միշել Պֆայֆերը դեռ շարունակում են լինել սեքսուալ: Եթե դու սեքսուալ ես, ուրեմն սեքսուալ ես՝ անկախ երեխաների առկայությունից կամ դրանց բացակայությունից:
  • Ավելի լավ է մի տարի ապրես՝ որպես վագր, քան 100 տարի՝ որպես ավանակ:
  • Ինձ համար դժվար էր հասկանալ հորս, մինչև որ ես ունեցա իմ երեխաներին:
  • Հոլիվուդում քիչ են այն մարդիկ, ովքեր գրքեր կարդում են՝ զուտ դրանց հիման վրա ֆիլմ նկարահանելու համար: Հենց դրա համար էլ ես տեղափոխվել եմ Անգլիա: Ես անգլիացիներին ամերիկացիներից խելացի եմ համարում: Բացի այդ, Լոնդոնն ինձ համար ավելի հանգիստ քաղաք է: Ես ապրում եմ Մարբլ արչում, որտեղ կան բազմաթիվ արաբներ՝ փարաջաների մեջ փաթաթված մարդիկ: Այստեղ ոչ ոք ինձ վրա ուշադրություն չի դարձնում:
  • Ինչ-որ բանի նկատմամբ իմ վախը նշանակում է, որ, միևնույն է, ես դա անելու եմ:
  • Արտաքնապես շփվող անհատի մեջ հաճախ թաքնվում է վախկոտ անձնավորություն: Նույնը և տղամարդկանց հետ է պատահում: Արտաքինից հերոս են թվում, սակայն ներքուստ ինքնավստահ չեն: Դա նման է մի վարժության, որ պետք է անես, եթե ցանկանում ես փոխվել:
  • Ես աշխատանքի գերի եմ և չեմ պատկերացնում ինձ՝ առանց աշխատանքի: Իհարկե, ես մտադիր եմ փոխվել, զարգանալ, հետաքրքրվել այլ բաներով: Սակայն երբեք հանգստի չանցնել:
  • Հոգում դեռ ես նույն աղջիկն եմ, ով սրճարանում փքաբլիթ էր վաճառում: Այն նույն աղջիկը, ում աշխատանքից ազատեցին նրա համար, որ մտքով անցել էր սրճարանի հաճախորդներին վրա լցնել փքաբլիթի մուրաբան:
  • Ինչպե՞ս ես կարող էի Մադոննա անունով դառնալ ուրիշ մեկը, քան կամ: Ես կարող էի դառնալ կամ հոգևոր քույր, կամ այն, ինչ արդեն դարձել եմ: Այլ տարբերակներ չկան:

madonna01

Պատրաստեց Շողեր Գալստյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս