Անչափահասին պղծել է հասարակական զուգարանում
Նյու-Յորքի ոստիկանությունը փնտրում է Մանհեթենի «South Street Seaport» առևտր կենտրոնի հասարակական զուգարանում 12 տարեկան տղայի նկատմամբ սեռական բռնարարք կատարած մանկապղծին: Դեպքը կատարվել է անցած երեքշաբթի` հունիսի 25-ին` ժամը 7:30-ի սահմաններում: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Երեխան որոշել է օգտվել հասարակական զուգարանից, քանի դեռ իր տատիկը գնումներ է կատարում:
Երբ նա մտել է զուգարան, այնտեղ այլ մարդ չի եղել: Սակայն նա դեռ չէր հասցրել բավարարել իր փոքրիկ կարիքը, երբ մի անծանոթ տղամարդ ներխուժել է խցիկ և նրա նկատմամբ կատարել սեռական բնույթի բռնարարք:
Վախեցած երեխան կատարվածի մասին պատմել է իր տատիկին:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի կայքում