ԱՄՆ-ն ամբողջովին աջակցում է TAP նախագծին. Ռիչարդ Մորնինգսթար

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ամբողջովին աջակցում է «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) նախագծին:

Այս մասին «Շահ Դենիզ» կոնսորցիումի կողմից ադրբեջանական գազը Եվրոպա արտահանելու հարցում կատարած ընտրության պաշտոնական հայտարարման արարողակարգի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Դեսպանը շնորհավորել է «Շահ Դենիզ» կոնսորցիումին՝ կատարած ընտրության համար: Դեսպանն այդ կապակցությամբ շնորհավորել է նաև TAP կոնսորցիումին. «Սա կարևոր պահ է նախագծի իրագործման համար: ԱՄՆ-ը չեզոք է գտնվել նախագծի ընտրության հարցում»:

Տեսանյութեր

Լրահոս