Խոստովանություն ոստիկանությունում. 2.800.000 դրամի ոսկյա զարդեր գողացողը 21-ամյա աղջիկ էր
Իջևան քաղաքի մի բնակչուհի ոստիկանությունում հայտարարություն էր տվել, որ հարմարեցված բանալիով մուտքի դռան փականը բացելով՝ իր բնակարանից գողացել են 29 կտոր ոսկյա զարդեր` պատճառելով 2.800.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Իջևան քաղաքի Անկախության փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Հայարփի Դ.-ն:
Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնն մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: