Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կարող է անցկացվել հուլիսին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը պլանավորված է հուլիսի երկրորդ կեսին:

Այս մասին գործակալությանը հայտնել են դիվանագիտական աղբյուրները: Վերջիններիս հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորել են արտգործնախարարների հերթական հանդիպումը կազմակերպել Փարիզում:

Հանդիպման ժամանակ միջնորդները կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ակնկալվում է, որ այդ հանդիպումը կդառնա նախապատրաստական հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումից առաջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930