ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել մասշտաբային միգրացիոն բարեփոխումների մասին օրինագիծը
Newsru.com-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանության է արժանացրել մասշտաբային միգրացիոն բարեփոխումների մասին օրինագիծը: Փաստաթուղթը մասնավորապես ենթադրում է ներկայումս ԱՄՆ-ում բնակվող 11 միլիոն ապօրինի ներգաղթյալների կողմից հետագայում ԱՄՆ քաղաքացիության ստացում:
Օրինագծի օգտին է քվեարկել 68 սենատոր, իսկ մնացյալ 32-ը դեմ են քվեարկել դրան: Սակայն դեռ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի օրինագծի ճակատագիրը Ներկայացուցիչների պալատում:
Վերջինս ներկայումս գտնվում է ընդդիմադիր Հանրապետական կուսակցության վերահսկողության ներքո, ով չի աջակցում ԱՄՆ-ում ապօրինի ներգաղթյալների բնակության օրինականացման գաղափարը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է Սենատի գործողությունները: Այս տարվա հունվարին Օբաման իսպաներենով խոստացել էր մինչև տարեվերջ օրինականցնել 11 միլիոն ապօրինի ներգաղթյալների բնակության հարցը:
Սենատի հաստատծ օրինագծով նախատեսվում էնաև մոտ 30 միլիարդ դոլարի հատկացում ԱՄՆ սահմանային վերահսկողության մեծացմանը, ինչը մասնավորապես վերաբերում է հարավային հարևան Մեքսիկայի հետ սահմանին:
Մասնավորապես, փաստաթուղթը թույլատրում է այդ սահմանի շուրջ պարեկություն կատարելու գործընթացում ներգրավել ևս 40.000 սահմանապահի, ինչպես նաև կառուցել ավելի քան 1100 կիլոմետր երկարությամբ արգելապատնեշներ, օգտագործել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և ռադիոտեղորոշիչ կայաններ (ՌՏԿ):