Բաժիններ՝

Ոստիկանները կանխել են երեք ազդեցիկ «օրենքով գողերի» մասնակցությամբ հավաքը (տեսանյութ)

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ գիշերը Մոսկվայի «Львиное сердце» ռեստորանում իրավապահները կանխել են գողական հավաքի անցկացումը։ Հանդիպել էին երեք ազդեցիկ «օրենքով գողեր»՝ Հուսեյն Ահմադովը (Սլեպոյ), Կոնստանտին Բորիսովը (Կոստիլ) և Կոնստանտին Գինզբուրգը (Գիզա)։

Այս եռյակի կապող օղակը Գիզան է։ Հուսեյնի հետ նա մտերիմ էր դեռ 90-ականներից, իսկ Կոստիլի հետ մտերմացել է վերջինիս ազատ արձակվելուց հետո։

Երեք քրեական հեղինակություններից ազգությամբ ռուս է միայն Կոստիլը, սակայն եռյակը հայտնի է իր ավանդական «պրոսլավոնական» թեքումով։ Այսօր նրանցից յուրաքանչյուրը ձգտում է առավելագույնս հեռանալ Դեդ Հասանի հետ կապված անցյալից և և Հասանի հետնորդների հետ կապված ներկայից։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրանք պետք է քննարկեին հենց այդ հարցերը։ Քննարկման առարկա պետք է հանդիսանար նաև Նովոսիբիրսկի քրեական հեղինակություն Անտիպի թագադրման հարցը, որին աջակցում է Գիզայի գաղափարական ընկերը՝ «օրենքով գող» Օլեգ Մուխամետշինը (Մուխա)։

Հաշվի առնելով նրանց ազդեցությունը և լրջությունը՝ ոստիկանները սահմանափակվել են պրոֆիլակտիկ միջոցառումներով։ Նրանցից (հատկապես Կոստիլից) խոստում են վերցրել, որ այլևս Մոսկվայում հավաքներ չեն անցկացնի և շուտով ազատ են արձակել։

Տեսանյութը՝ Прайм Крайм-ի էջում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս