Աղջկա կիսով չափ այրված մարմինը գտել են մեծ տատիկի տան մերձակայքում
ՌԴ Բուրիաթիայի հանրապետությունում, արդեն հանգած խարույկի մեջ, հայտնաբերվել է 10-ամյա աղջկա կիսով չափ այրված մարմինը: Պարզվել է, որ անհայտ մարդասպանի զոհն արդեն մի քանի օր տնից բացակայող, Տուրունտաևո գյուղի բնակչուհի Վերոնիկա Չերնիգովսկայան է: Այս մասին գրում է «Փաստինֆոն»՝ հղում անելով «infpol.ru» կայքին:
Աղջկա մայրը՝ Յուլիա Չերնիգովսկայան պատմել է, որ այդ օրը երրորդ դասարանում սովորող իր երեխայի ծննդյան օրն էր: Սակայն, քանի որ իրենք շատ աղքատ են և, նույնիսկ, այդպիսի առիթն ինչ-որ ձևով նշելու հնարավորություն չունեն, որոշել են որ Վերոնիկան կգնա հարևան Խոլզանովո գյուղում բնակվող իր մեծ տատիկին հյուր:
Վերջին երեք տարիներին աղջիկը միայնակ էր գնում մեծ տատիկի տուն: Այս անգամ մայրը նրան մեկ օրով էր թույլատրել հեռանալ: Սակայն Վերոնիկան չվերադարձավ նաև հաջորդ օրը:
Աղջկա որոնումն իրականացնում էին հանրապետական ոստիկանական գրեթե բոլոր ծառայությունները: Ոտքի էր կանգնել նաև գյուղը: ՌԴ Մերձբայկալյան տարածաշրջանի քննչական կոմիտեն քրեական օրենսգրքի «Սպանություն» հոդվածի հատկանիշներով հարուցեց քրեական գործ:
Երեխայի այլանդակված մարմինը հայտնաբերեցին գյուղացի կամավորականները: Այն այնքան էլ հեռու չէր մեծ տատիկի բնակության վայրից:
Ինչպես հաղորդում է «infpol.ru» կայքը, հունիսի 27-ին այս դաժան հանցագործության մեջ կասկածվողները հայտնաբերվեցին և արդեն ձերբակալվել են: Դրանք աղջկա համագյուղացիներ՝ 20 ամյա մի երիտասարդ և վերջինիս երկու 14-ամյա ընկերներն են, ովքեր սովորում են հատուկ գիշերօթիկ դպրոցում:
Ըստ Բուրիաթիայի ՆԳՆ-ի օպերատիվ մասի պետի տեղակալ Վալերի Կալգանովի, այժմ կասկածյալները հարցաքննվում են և նրանք արդեն տվել են խոստովանական ցուցմունքներ:
Ի դեպ, կասկածյալները ոստիկանության և կամավորականների հետ սկզբից իսկ մասնակցել են աղջկա որոնմանը՝ մտածելով, որ այդպես մոլորության մեջ կգցեն բոլորին:
– See more at: http://www.pastinfo.am/hy/node/17592#sthash.GavKHK1u.dpuf