Հունիսի 28-ին հայտնի կդառնա ադրբեջանական ընդդիմության՝ նախագահի միասնական թեկնածուի անունը
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ հունիսի 28-ին տեղի է ունենալու Ազգային խորհրդի հերթական նիստը, որում պաշտոնապես հայտարարվելու է այդ կառույցի կողմից առաջադրվող նախագահի թեկնածուի անունը:
Haqqin.az-ի թղթակցին արդեն իսկ հայտնի է դարձել, որ հունիսի 28-ին կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը կհայտարարվի որպես Ազգային խորհրդի նախագահի թեկնածու:
Այդ նիստում դիտարկվելու են նաև Ազգային խորհրդի ղեկավարների առաջիկա ամերիկյան այցին առնչվող հարցեր: Ուշադրություն է հրավիրվում նրա վրա, որ ԱՄՆ մեկնելու հրավեր չի ստացել «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարը: