BBC-ն Անկարայի քաղաքապետին մեղադրել է իր լրագրողին ահաբեկելու մեջ
BBC News-ի փոխանցմամբ՝ Անկարայի քաղաքապետ Իբրահիմ Մելիհ Գյոքչեքն ահաբեկում է լրագրողներին: BBC մեդիա կորպորացիայի տարածած հայտարարությունում նշված է, որ Թուրքիայում իր թղթակից Սելին Գիրիթը սոցցանցերում Անկարայի քաղաքապետի կողմից ենթարկվել է հարձակման՝ բողոքի ակցիաները լուսաբանելու համար:
BBC-ն հայտարարել է, որ Գիրիթը ստացել է սպառնալիքներով լի բազում հաղորդագրություններ: Բրիտանական Լրագրողների ազգային միությունը նույնպես դատապարտել է լրագրողների հասցեին Թուրքիայի իշխանությունների կողմից սպառնալիքներ հնչեցնելը:
Ի պատասխան՝ Անկարայի քաղաքապետը հայտարարել է, որ «անընդունելի է BBC-ի կողմից Թուրքիայի վրա հարձակումներ գործելը»: Նշվում է, որ քաղաքապետը Twitter-ում Սելին Գիրիթի դեմ կամպանիա է ծավալել հունիսի 23-ին: Նա, մասնավորապես, լրագրողին մեղադրել է, որ «նա աշխատում է բրիտանական իշխանությունների համար, որոնք շահագրգռված են Թուրքիայի տնտեսության փլուզմամբ»:
Անկարայի քաղաքապետը նաև իր համակիրներին կոչ էր արել հաղորդագրություններ թողնել «Սելին Գիրի՛թ, մի՛ հանդիսացիր անգլիական լրտես» հեշթեգի տակ:
BBC-ն հանդիսացել է արտասահմանյան այն ԶԼՄ-ներից մեկը, որը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին մեղադրել էր բողոքի ակցիաների լուսաբանման հանդեպ կանխակալ վերաբերմունք ցուցաբերելու մեջ: