
Ադրբեջանում նորակոչիկներն ինտեներնետով ու sms-ով նախապես կիրազեկվեն իրենց ապագա զորամասերի մասին

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զորահավաքի ու զորակոչի պետական ծառայությունն աշխատանքներ է իրականացնում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման ուղղությամբ՝ կապված զորակոչի հետ:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է տվյալ ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Արզու Ռահիմովը: Վերջինիս խոսքերով՝ հունիսի 30-ից նորակոչիկներն առաջին անգամ կկարողանան ինտերնետի միջոցով իմանալ, թե որ զորամասում են ծառայելու իրենք:
Դրա համար նրանք պետք է մուտք գործեն Ադրբեջանի զորահավաքի ու զորակոչի պետական ծառայության կայք և մուտք անեն իրենց տվյալները: Ծառայության տեղական բաժանմունքները նույնպես այդ մասին կհայտնեն նորակոչիկներին:
Հետագայում պլանավորված է sms ուղարկել նորակոչիկի բջջային հեռախոսին, որում նշված կլինի, թե նա որ զորամասում պետք է ծառայի: