
Շվեյցարիային խնդրել են քաղաքական ապաստան տրամադրել Իլհամ Ալիևի հակառակորդներին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական Ադրբեջանցիների ազգային միասնական խորհուրդը Շվեյցարիայի կառավարությանը կոչ է արել չզոհաբերել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը՝ հանուն տնտեսական շահերի:
Նման կոչի համար հիմք է ծառայել Շվեյցարիայի կառավարության հայտարարությունը, ըստ որի՝ նա քաղաքական ապաստան չի տրամադրի Ադրբեջանի իշանությունների դեմ պայքարողներին:
Կոչի հեղինակների համաձայն, Շվեյցարիայի կառավարությունը հրաժարվում է ապաստան տալ այն մարդկանց, ովքեր թաքնվում են Ադրբեջանի իշխանությունների հետապնդումներից: