
Կտրուկ վատթարացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահի առողջական վիճակը. մամուլ

Արաբական Al-Quds al-Arabia թերթի փոխանցմամբ՝ կտրուկ վատթարացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահի առողջական վիճակը: Սրանից առաջ մի շարք ԶԼՄ-ներ էլ հայտնել էին, որ թագավորն արդեն իսկ գտնվում է մահամերձ վիճակում:
Թերթը գրում է, որ թագավորը չի ընդունում հյուրերի, չեղյալ են հայտարարվել Աբդալլահի մասնակցութամբ բոլոր ընդունելությունները: Վերջին շրջանում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք են ժամանել մի շարք առաջնորդներ, սակայն նրանք բոլորն էլ մերժում են ստացել թագավորի հետ հանդիպելու հարցում:
Թերթի արևմտյան դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ թագավորի վիճակը բավական ծանր է և հույսեր չկան, որ կբարելավվի նրա առողջական վիճակը: