Բաժիններ՝

Բրազիլիայի նախագահը նոր բարեփոխումներ է առաջարկել ցուցարարներին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆն առաջարկել է 23 միլիարդ դոլար հատկացնել հասարակական տրանսպորտին: Այս մասին նա հայտարարել է երեկ՝ բողոքի ակցիաների կազմակերպիչների հետ հանդիպումից հետո: Բացի այդ, նախագահն առաջարկել է հանրաքվե անցկացնել՝ կապված քաղաքական բարեփոխումների հետ:

Ենթադրվում է, որ հատկացված միջոցները կներդրվեն քաղաքային հասարակական տրանսպորտի զարգացման նախագծերում, որի հետ կապված դժգոհությունն էլ հունիսի կեսերին հիմք հանդիսացավ Բրազիլիայում բողոքի զանգվածային ակցիաների սկսվելու համար:

Բողոքի ակցիաների կազմակերպիչների խոսքերով՝ նախագահը կոնկրետ ժամկետներ չի սահմանել իր խոստումները կատարելու համար: Նրանք խոստացել են չդադարեցնել բողոքի ակցիաները մինչև նախագահի խոստումների կատարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930