
Աբդուլլահ Գյուլը հեռախոսազրույց է ունեցել Հասան Ռոուհանիի հետ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի հետ:
Հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Ռոուհանիին՝ կապված հունիսի 14-ին Իրանում անցկացված նախագահական ընտրություններում տարած հաղթանակի հետ:
Գյուլը հույս է հայտնել, որ Ռոուհանիի գլխավորած նոր վարչակազմի աշխատանքը կլինի հաջող և կոչ է արել ամրապնդել Թուրքիայի ու Իրանի միջև երկկողմանի հարաբերությունները:
Ռոուհանին իր հերթին ընդգծել է, որ Իրանի ու Թուրքիայի միջև համագործակցության խորացումը կարող է հանգեցնել ճգնաժամային հարցերի լուծմանը, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: