
Անկարայի ոստիկանությունը ձերբակալել է 20 ցուցարարի

Թուրքական Enson Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ Անկարայի ոստիկանությունն այսօր առավոտյան հատուկ գործողություն է անցկացրել մոտ 30 հասցեում՝ հայտնաբերելու համար բողոքի ակցիաների մասնակիցներին:
Ներկա դրությամբ ձերբակալվել է 20 մարդ, սակայն խուզարկումները շարունակվում են, և չի բացառվում, որ դրանց քանակը կարող է աճել: Գործողությունն իրականացրել են Անկարայի անվտանգության ծառայության՝ Ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները:
Թուրքիայում անցկացված բողոքի ակցիաների մասնակիցներից շատերին համարում են Թուրքիայում ահաբեկչական ճանաչված տարբեր կազմակերպությունների անդամներ: Ձերբակալվածներին հիմնականում ձերբակալել են՝ ելնելով տեսախցիկների դիտարկումներից: