
Շիմոն Պերեսը և Բիձինա Իվանիշվիլին պայմանավորվել են ռազմավարական կապերի խորացման շուրջ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Իսրայել: Երուսաղեմում նրան ընդունել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը:
Հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են երկու երկրների միջև ռազմավարական կապերի խորացման և ընդլայնման շուրջ: Այս մասին հայտնել է Իսրայելի նախագահական գրասենյակը:
Հանդիպման ժամանակ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Իսրայելի ժողովուրդն արժանի է խաղաղության՝ ընդգծելով, որ իրենք բոլորը պետք է ջանքեր գործադրեն՝ Իսրայելին խաղաղ կյանք ապահովելու համար:
Պլանավորված է, որ այսօր Բիձինա Իվանիշվիլիին ընդունելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Իսրայելական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ Իվանիշվիլին հայտարարել է, որ իր այցի նպատակը երկու երկրների միջև կապերի խորացումն է: