Թալիբները Քաբուլում հարձակվել են նախագահական նստավայրի վրա (տեսանյութ)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ զինված անձինք այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարձակվել են նախագահական նստավայրի և «Արիանա» հյուրանոցի վրա: Քաղաքի կենտրոնում հնչել են պայթյուններ ու կրակոցներ:
Հարձակումն իրականացվել է տեղական ժամանակով ժամը 06.30-ի մոտ: Հարձակման ժամանակ նախագահական նստավայրում են գտնվել լրագրողները, որոնք սպասում էին երկրի նախագահ Համիդ Կարզայի մամուլի ասուլիսին:
Դեռ հասկանալի չէ, արդյոք Կարզայը գտնվե՞լ է իր նստավայրում, երբ տեղի է ունեցել այդ հարձակումը, թե՞ նա գտնվել է մեկ այլ վայրում: «Թալիբան» շարժումն արդեն իսկ իր վրա էր վերցրել հարձակման պատասխանատվությունը: