Լոնդոնը դեռ 2009 թվականից էր պատրաստում Սիրիայի տարածք ապստամբների ներխուժում. Ռոլանդ Դյումա (տեսանյութ)
You Tube վիդեոհոսթինգում հայտնվել է մի տեսագրություն, որում պատկերված է Ֆրանսիայի նախկին (1988-1993) արտգործնախարար Ռոլանդ Դյումայի հարցազրույցը LCP հեռուստաալիքի Ca vous regarde հաղորդմանը: Տեսանյութում Դյուման խոսում է Սիրիայում տիրող իրավիճակի մասին.
«Սիրիայում ռազմական գործողությունների սկսվելուց երկու տարի առաջ ես Անգլիայում էի, ինչը որևէ կապ չուներ Սիրիայի հետ: Այնտեղ ես հանդիպեցի բրիտանացի ղեկավարների հետ, որոնց մի մասն իմ ընկերներն էին: Նրանք ինձ խոստովանեցին, որ Սիրիայում ինչ-որ բան է պատրաստվում:
Դա Անգլիայում էր, և ոչ թե Ամերիկայում: Անգլիան Սիրիայում պատրաստում էր ապստամբների ներխուժում: Ինձ էլ հարցրին, թե արդյոք չեմ ցանկանում մասնակցել դրան: Ես հրաժարվեցի՝ ասելով, որ դա ինձ չի հետաքրքրում:
Այս ամենն ասում եմ նրա համար, որ դա նախապես մշակված, պատրաստված ու կազմակերպված օպերացիա է: Դրա նպատակը շատ պարզ է: Պետք է գահընկեց անել սիրիական կառավարությանը, քանի որ նա անում էր հակաիսրայելական հայտարարություններ»: