Ադրբեջանական ընդդիմության առաջնորդները հրավիրվել են ԱՄՆ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ազգային խորհրդում ներկայացված ընդդիմադիր առաջնորդները հուլիսի 10-ին մեկնելու են ԱՄՆ: Այս մասին գործակալությանը հայտնել է Ազգային խորհրդի անդամ Զաֆար Գուլիևը:

Վերջինիս խոսքերով՝ այցը կայանալու է ամերիկյան կողմի հրավերով: Պատվիրակության կազմում են գտնվելու «Մուսավաթ», «Ադրբեջանի ժողովրդական ճակատ», «Բաց հասարակություն» կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Ազգային խորհրդի ղեկավար Ռուստամ Իբրահիմբեկովը:

Պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ կանցկացնեն Կոնգրեսում և ԱՄՆ այլ կառույցներում: Առաջիկա այցի հետ կապված՝ այլ տեղեկություններ դեռ չկան: Նշվում է, որ Ռուստամ Իբրահիմբեկովը նոր է վերադարձել Վաշինգտոնից, ուր անցկացրել է մի շարք կարևոր հանդիպումներ և ընդունվել է պաշտոնական բարձր մակարդակով:

Տեսանյութեր

Լրահոս