
Սիրիայի զինյալները սխալմամբ ոչնչացրել են իրենց ուղարկված զենքով լեցուն բեռնատարները

Al-Habbath News-ի փոխանցմամբ՝ Սիրիայի զինյալները Սիրիայի ու Լիբանանի սահմանին ոչնչացրել են «ՀԱՄԱՍ» ռազմական խմբավորման ուղարկած բեռնատարները, որոնցում գտնվել է զենք:
Զինյալների թվում առկա աղբյուրը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել «Ջաբհաթ ան-Նուրս» խմբավորման զինյալների խմբի հրամանատարի պատճառով, ով շփոթել է «ՀԱՄԱՍ»-ի ու «Հզբոլլահ»-ի դրոշները: Դրա հետ մեկտեղ չի հաղորդվել, թե ինչու զինյալները չեն փորձել գրավել ավտոշարասյունը:
Սխալմամբ ավտոշարասյունը ոչնչացրած հրամանատարին գնդակահարել են: Իսրայելական 9TV հեռուստաալիքը հայտնել է, որ բեռնատարներում գտնվել է ամերիկյան զենք, որն ամերիկացիներն ուղարկել են «ՀԱՄԱՍ»-ի դրոշի տակ: