
Թուրքիայում սերիալ են նկարահանելու հայ աղջկա և ադրբեջանցի տղայի սիրո պատմության մասին. Akşam

Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում սերիալ են նկարահանելու հայի և ադրբեջանցու սիրո ապտմության մասին: Դրանում գլխավոր դերերը խաղալու հրավերներ են ստացել Muhteşem Yüzyıl (Սքանչելի դար) սերիալի գլխավոր դերակատարներից Մերյեմ Ոզերլին և դերասան Քըվանչ Թաթլըթուղը:
Սերիալը նկարահանելու է Ay Yapım ընկերությունը: Պլանավորված է սերիալի նկարահանման աշխատանքները սկսել հաջորդ տարվա փետրվարին: Դրանում կպատմվի հայ աղջկա և ադրբեջանցի տղայի սիրո պատմության մասին: Հայ աղջկա դերը կատարելու է Մերյեմ Ուզերլին, իսկ ադրբեջանցի տղայի դերը՝ Քըվանչ Թաթլըթուղը:
Նշվում է, որ եթե նախագիծը պսակվի հաջողությամբ, ապա հեռուստասերիալը 2014 թվականի սեպտեմբերից կցուցադրվի Kanal D հեռուստաալիքով: