
ԵՄ-ը Վրաստանի գյուղերի զարգացմանը հատկացրել է 4 միլիոն եվրո

Civil Georgia-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը որոշել է Վրաստանին փոխանցել 4 միլիոն եվրո: Դա կլինի բյուջեի համար նախատեսված 40 միլիոն եվրո արժողությամբ եռամյա ծրագրի շրջանակներում առաջին հատկացումը:
ԵՄ-ի կողմից այդ ֆինանսավորումն ուղղված է գյուղատնտեսության զարգացմանը: ԵՄ-ն այս տարի սկսել է Վրաստանի հետ իրականացնել գյուղերի զարգացման ծրագիր (ENPARD)՝ նպատակ հետապնդելով գյուղերում մեծացնել արտադրության ծավալը և նվազեցնել գյուղերում տիրող աղքատությունը:
Վրաստանում գյուղական բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության 46.8 տոկոսը, մինչև ՀՆԱ-ում գյուղատնտեսական արտադրանքի մասնաբաժինը կազմում է առնվազն 10 տոկոս: