Բաժիններ՝

Ձոր տանող ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Հունիսի 21-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածի թիվ 13 շենքի մոտից ձոր տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ և ինքնաձիգի 60 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս