Բաժիններ՝

40 000 դրամ՝ հաշմանդամության 3-րդ կարգ հատկացնելու համար

Հաշմանդամության երրորդ կարգ հատկացնելու հարցը լուծելու համար ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Շահեն Մակոյանից պահանջել են 40 000 ՀՀ դրամ գումար։ Ընդ որում, ըստ քրեական գործի նյութերի, բնակչից այդքան գումար է պահանջել Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի բուժվիճակագիր Ազատուհի Բաղդասարյանը, ով գործնականում հանձնաժողովի որոշումների կայացման գործում չի ունեցել որեւէ ազդեցություն։

Այսպես, ըստ քրեական գործի նյութերի, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի բուժվիճակագիր Ազատուհի Բաղդասարյանը 2002թ. հուլիսի 12-ից մինչև 2012թ. դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀՀ Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի բուժվիճակագիր, այսինքն՝ պաշտոնատար անձ և հանրային ծառայող չհանդիսացող պայմանագրային հիմունքներով տեխնիկական սպասարկում իրականացնող անձ, և որևէ ազդեցություն չունենալով հանձնաժողովային որոշման կայացման հարցում, 2012 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ քաղաքացի Շահեն Մակոյանին հավաստիացրել է, թե իբր կարող է կարգավորել վերջինիս մոր` Ալվարդ Մակոյանին հանձնաժողովի կողմից հաշմանդամության 3-րդ կարգ հատկացնելու հարցը: Հարցի լուծման համար Շահեն Մակոյանից պահանջելով 40 000 ՀՀ դրամ:

Կաշառքը ստանալուց անմիջապես հետո Ա. Բաղդասարյանը բռնվել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ազատուհի Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2 մաս 5-րդ կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործն արդեն գտնվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում։

Ի դեպ հոդվածը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս