«ԳԱԼԱ» հեռուստաընկերության հարցազրույցը պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, Հայոց բանակի կազմավորման գործի նվիրյալ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ (տեսանյութ)

Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն անգնահատելի ավանդ է ունեցել Արցախյան հերոսամարտի ընթացքում Հայաստանի զինված ուժերի զարգացման գործում։ Նա բնակվում է Մոսկվայում, ծնվել և կրթություն է ստացել Վլադիկավկազ քաղաքում: 1992թ.-ին ընդունելով Հայաստանի ղեկավարության հրավերը, ստանձնել է հայկական բանակաշինության նվիրական գործը: Զրուցելով Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հետ, ազատվել է Դաշնության զինված ուժերում աշխատանքից և մեկնել Հայաստան:

Galatv.am-ի հաղորդմամբ՝ գեներալը համոզված է, որ 1994թ.-ին հայկական զորքերն ի վիճակի էին հասնել մինչև Կուրի ափերը` ստեղծել հենակետեր և պահել այդ սահմանը:

Ռազմական գործողությունները դադարեցվեցին 1994թ. մայիսին` պարտությունն ընդունած Ադրբեջանի խնդրանքով: Հրադադարի մասին փաստաթղթերը ստորագրեցին Բաքուն, Երևանը, Ստեփանակերտը` Մոսկվայի աջակցությամբ: Սակայն , ըստ Նորատ Գրիգորևիչի, համաձայնագրում սխալմամբ չնշվեցին որոշ կարևոր կետեր, ինչն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մինչ օրս թույլ է տալիս պոռոտախոսությամբ զբաղվել:

Մանրամասները՝ galatv.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս