Մշտական գործող ՍՊԸ` Վանաձորի քաղաքապետարանում

«Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ն Վանաձորի քաղաքապետարանի շենքում` ճարտարապետության բաժնին կից, բավականին մեծ մակերեսով սենյակ է զբաղեցնում: Քաղաքապետ Սամվել Դարբինյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմունքով է այդ տարածքը հատկացվել մասնավոր ընկերությանը:

«Վարձակալությամբ տրվել ա, մենակ նա չունի, շատ կազմակերպություններ տարածքներ ունեն. Գանձապետարանն էլ ունի, Նոտարական գրասենյակն էլ ունի»,- ասաց քաղաքապետը:

Հարցին` ցանկացած մասնավոր ընկերություև ցանկության դեպքում կարո՞ղ է սենյակ վարձակալել քաղաքապետարանի շենքում, պատասխանեց. «Եթե ազատ տարածք ունենանք, մեզ պետք չլինի, էդպես չենք թողնի,  իհարկե, կտանք վարձակալությամբ, և էդ վարձերն ինչ-որ մի աշխատանքի համար կօգտագործենք: Էս պահին ազատ սենյակներ չունենք, որովհետև մեր  ԶԱԳՍ-ը տեղափոխում ենք էստեղ»:

Մյուս հարցին` երբվանի՞ց է նշված մասնավոր ընկերությունը «վարձակալությամբ» տարածք զբաղեցնում քաղաքապետարանում, ի վերջո անկեղծացավ. «Շատ շուտվանից էդ հիմնարկը կա, ինչ  քաղաքապետարանը ստեղծվել ա, էդ օրվանից: Դրանք դեռ նախկին Քաղսովետի ժամանակ էլ էստեղ են եղել»:

Տեսանյութեր

Լրահոս