Բաժիններ՝

Գյումրու հրապարակի վերակառուցումը մոտենում է ավարտին (տեսանյութ)

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Գյումրու կենտրոնական հրապարակի վերակառուցումն ավարտական փուլում է. այսօր շինաշխատանքների ընթացքին ծանոթացել է Գյումրու քաղաքապետը: Սալիկապատվել է Յոթվերք եկեղեցու տարածքը, ասֆալտապատվել հրապարակն ու շրջակա որոշ փողոցներ, ավարտվել են նաեւ նշված հատվածների գծանշման աշխատանքները: Մի քանի օրից, ըստ Սամվել Բալասանյանի, Կենտրոնական հրապարակը պատրաստ կլինի մշակութային մայրաքաղաքի միջոցառումների բացման հանդիսավոր արարողությանը, կընդունի հյուրեր՝ տարբեր երկրներից: Օտարերկրացիների համար Գյումրին գրավիչ կդառնա դեռեւս միայն իր կենտրոնով, քանի որ ծայրամասային շատ փողոցներ դեռեւս գտնվում են անմխիթար վիճակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս