Մենք բարձր ենք գնահատում նախագահների հայտարարությունը. Իլհամ Ալիև
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Հանդիպման արդյունքներով՝ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Մենք բարձր ենք գնահատում G-8-ի գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարների տարածած համատեղ հայտարարությունը: Մենք շնորհակալ ենք նրանց, որ իրենց ուշադրության կենտրոնում են պահում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Ադրբեջանը շահագրգռված է հակամարտության շուտափույթ կարգավորմամբ՝ հիմնված միջազգային իրավունքի ու միջազգային սկզբունքների վրա: Ինքնորոշման իրավունքը չպետք է հակասի տարածքային ամբողջականության սկզբունքին»: