Բաժիններ՝

Տան հիմքը փորելիս ականի նմանվող առարկաներ են հայտնաբերվել

Հունիսի 19-ին, ժամը 18.55-ին, Շիրակի մարզի հրդեհային տեսչությունից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Լալայան փողոցի տնակներից մեկի բակում ականներ են հայտնաբերվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տանտերը տնակի հետնամասի պարսպի հիմքը փորելու ժամանակ հայտնաբերել է կիսով չափ կոռոզիայի ենթարկված ականանման 3 առարկա:
Նշանակվել է պայթյունաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս