Հերման վան Ռոմպեյը Բրյուսելում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ուշ երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Իլհամ Ալին այսօր հանդիպել է ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ:

Հանդիպումն ընթանում է տետ-ա-տետ ձևաչափով, հանդիպումից հետո կողմերը հայտարարություններ կանեն լրագրողների ներկայությամբ: Բացի այդ, Իլհամ Ալիևն այսօր հանդիպելու է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուի հետ:

Բանակցությունների հիմնական թեման լինելու է էներգետիկ համագործակցությունը և «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործումը:

Հիշեցնենք, որ Ալիևի բրյուսելյան այցից առաջ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ժոզե Մանուել Բառոզուին կոչ էր արել հունիսի 21-ին Բրյուսելում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման խնդիրը:

Տեսանյութեր

Լրահոս