Բաժիններ՝

Բրազիլիայում ցուցարարների քանակը գերազանցել է մեկ միլիոնի սահմանագիծը (տեսանյութ)

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցած գիշեր Բրազիլիայի քաղաքների փողոցներ դուրս եկած մարդկանց քանակը գերազանցել է մեկ միլիոնը: Մայրաքաղաք Բրազիլիայում ցուցարարները նախագահական նստավայր մուտք գործելու փորձից հետո փորձել են ջախջախել ԱԳՆ-ի շենքը՝ նրա վրա նետելով քարեր և դյուրավառ նյութեր:

Ռիո դե Ժանեյրոյում, Սալվադորում, Բելեմում, Կամպիանասում ու Ֆորտալեզայում լուրջ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանության միջև: Զոհվել է 1 և վիրավորվել է 4 ցուցարար: Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիաներ են անցկացվել Բրազիլիայի մոտ 100 քաղաքներում:

Նախագահ Դիլմա Ռուսեֆը չեղյալ է հայտարարել պլանավորած այցը Ճապոնիա: Այսօր նա գումարելու է Նախարարների կաբինետի արտակարգ խորհրդաժողով՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:

Բողոքի ակցիաների սկսման համար առիթ է ծառայել ավտոբուսի և մետրոպոլիտենի ուղեվարձի թանկացումը: Սակայն իշխանություններն արդեն իսկ նվազեցրել են ուղեվարձը Սան Պաուլուում ու Ռիո դե Ժանեյրոյում, ինչը չի հանդարտեցրել ցուցարարներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս