Բաժիններ՝

Բրազիլիայի իշխանությունները կատարել են ցուցարարների գլխավոր պահանջներից մեկը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սան Պաուլուի ու Ռիո դե Ժանեյրոյի իշխանությունները երեկ հայտարարել են, որ նվազեցրել են հասարակական տրանսպորտով երթևեկելու համար նախատեսված ուղեվարձը:

Գործնականում դա նշանակում է վերադարձ մայիսյան սակագներին: Դրանով իսկ բավարարվել է Բրազիլիայի երկու խոշորագույն մեգապոլիսների փողոցներում վերջին օրերին ընթացող բողոքի ակցիաների հազարավոր մասնակիցների կենտրոնական պահանջներից մեկը:

Սան Պաուլուում ավտոբուսի, մետրոպոլիտենի ու քաղաքամերձ գնացքի տոմսը 3.2 ռեալից նվազեցվել է մինչև 3 ռեալի, իսկ Ռիո դե Ժանեյրոյում՝ 2.95 ռեալից մինչև 2.75 ռեալի (1 դոլարը հավասար է 2.18 ռեալ):

Դրա նախօրեին հասարակական տրանսպորտի տոմսերի գները նվազեցվել էին նաև Բրազիլիայի տասնյակ այլ քաղաքներում, ուր նույնպես անցկացվում են բողոքի ակցիաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս