Բաժիններ՝

Իրանում արգելվել է հրապարակավ մահապատժի ենթարկելը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում այլևս չեն անցկացվի հրապարակավ մահապատիժներ: Այս մասին հայտարարել է Իրանի Ղազվին նահանգի դատախազ Ջամալ Անսարին:

Վերջինիս խոսքերով՝ ավելի վաղ Իրանի հասարակական վայրերում մահապատիժներ են իրականացվել միայն հայտնի հանգամանքներում: Անսարին հավելել է, որ դատական համակարգն արգելել է այսուհետ անցկացնել հրապարակավ մահապատիժներ:
Նշվում է, որ վերջին ամսվա ընթացքում Թեհրանում մահապատժի է ենթարկվել 20 մարդ, որոնք մեղադրվել են մարդավաճառության և թմրանյութերի վաճառքի մեջ:

Օտար ԶԼՄ-ների համաձայն, 2011 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականն ընկած ժամանակահատվածում Իրանում մահապատժի է ենթարկվել 488 մարդ: Նրանց 33 տոկոսին մահապատժի են ենթարկել թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվելու, իսկ 13 տոկոսին՝ բռնաբարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս