Բաժիններ՝

Այսօր Փախստականների համաշխարհային օրն է

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Փախստականների համաշխարհային օրն է: Տարիների ընթացքում այն տարբեր երկրներում նշվել է տարբեր ժամանակ: Դրանցից ամենահայտնին եղել է Աֆրիկյան փախստականների օրը, որը մի շարք երկրներում նշվում է հունիսի 20-ին:

2001 թվականին իր համերաշխությունը հայտնելով Աֆրիկային, ուր գտնվում են փախստականների մեծ մասը, ՄԱԿ ԳԱ-ի 55-րդ նստաշրջանն ընդունեց հատուկ բանաձև, որի համապատասխան՝ հաստատվեց Փախստականների համաշխարհային օրը: 1951 թվականին հաստատվեց «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիան, որը ցայժմ վավերացրել է 140 երկիր:

Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ը զեկույց էր հրապարակել աշխարհում հարկադիր վերաբնակների մասին, որում նշված էր, որ 2012 թվականին նրանց քանակը հասել է 45.2 միլիոնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս