Թուրքիան «քրդական» գազ կստանա 2016 թվականից

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը սկսելու է Թուրքիային գազ արտահանել 2016 թվականից: Այս մասին հայտարարել է ինքնավարության բնական պաշարների նախարար Աշտի Հավրամին:

Ընդ որում, «քրդական» գազը կլինի Թուրքիա ներկրվող ռուսական գազի կես գինը: Առաջին փուլում քրդական ինքնավարությունը մտադիր է Թուրքիա արտահանել 10 միլիարդ խորանարդ մետր գազ:

Ավելի վաղ Botaş պետական խողովակաշարային ընկերությունը կանխատեսել էր, որ մինչև 2020 թվականը Թուրքիայում բնական գազի սպառման աճը կհասնի մինչև 70 միլիարդ խորանարդ մետրի:

Տեսանյութեր

Լրահոս