Բաժիններ՝

«Սիրիայի բարեկամների» խումբը Կատարում կքննարկի սիրիական ընդդիմությանն օգնելու հարցը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Սիրիայի բարեկամների» խմբի մեջ մտնող 11 երկրների արտգործնախարարներ հունիսի 22-ին հավաքվելու են Կատարում ՝ քննարկելու համար սիրիական ընդդիմությանն օգնություն ցուցաբերելու հարցը:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը: Նշվում է, որ «Սիրիայի բարեկամների» խմբի արտգործնախարարների նախորդ հանդիպումն անցկացվել է մայիսին, Հորդանանի մայրաքաղաք Ամմանում:

Այդ հանդիպմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Իտալիայի, Կատարի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարները:

Նրանք վճռել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու նրա շրջապատը չեն կարող մասնակցել Սիրիայի անցումային կառավարությանը, որի ստեղծումն անհրաժեշտ է հակամարտության քաղաքական կարգավորման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս