Բաժիններ՝

Կաբաևան խոստացել է Պուտինի հետ իր հարաբերությունների մասին պատմել 50 տարի անց

Vsyapravda.com-ի փոխանցմամբ՝ ռուս հայտնի մարզուհի, ներկայումս Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևան առաջին անգամ համաձայնվել է մեկնաբանել իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունների շուրջ շրջանառության մեջ դրված բազմաթիվ լուրերը.

«Ինձ այդ թեման զգալիորեն զայրացրել է: Վերջիվերջո, չէ՞ որ դա իմ անձնական կյանքն է, այնպես որ չի կարելի սողոսկել այնտեղ: Դուք խոսում եք Վլադիմիր Պուտինի հետ իմ հնարավոր հարաբերությունների՞ մասին: Դուք ունե՞ք դրա հետ կապված որևէ ապացույց:

Ոչ: Այնպես, որ եկեք պարզապես փակենք այդ թեման: Եթե մեր միջև ինչ-ինչ հարաբերություններ էլ որ կան, ապա այդ մասին թող իմանան միայն մեր սերունդները: Դա կլինի 50 տարի անց»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 6-ին Վլադիմիր Պուտինն ու նրա կին Լյուդմիլա Պուտինան հայտարարեցին, որ իրենց ամուսնությանը վերջ է տրված: Օտար ԶԼՄ-ները վաղուց են գրում, որ Ալինա Կաբաևան երկու զավակ է պարգևել Պուտինին՝ մեկ տղա և մեկ աղջիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս