Բաժիններ՝

Թուրքիան չի պատրաստվում արգելել սոցցանցերը. իշխող կուսակցություն

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Հուսեին Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում արգելել սոցցանցերը:

Նա հավելել է, որ կառավարության նպատակը սոցցանցերի վերաբերյալ օրենսդարական ուղղումներ կատարելն է, որոնք ընդունվել են Արևմտյան Եվրոպայի ու ԵՄ-ի երկրներում:

Չելիքն ընդգծել է, որ հայտնաբերվել է 105 ինտերնետային կայք, որոնք չհաստատված տեղեկատվություն են տարածել «Գեզի» այգու դեպքերի վերաբերյալ: Չելիքի խոսքերով՝ ցայսօր Twitter-ում հայտնաբերվել է 262 կեղծ պրոֆիլ, որոնք ժողովրդին անկարգությունների կոչեր են արել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930