
Պետք է վերջ դնել փողոցային ակցիաներին. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքների փողոցներում պետք է դադարեցվեն բողոքի ակցիաները:
Գյուլի խոսքերով՝ յուրաքանչյուր ոք, ով պահանջում է բարեփոխումներ ու փոփոխություններ, պետք է դա անի ժողովրդավարական ճանապարհով և ոչ թե բռնության ճանապարհով.
«Մենք բոլորս պետք է խուսափենք ամեն տիպի գործողություններից, որոնք կարող են վնասել Թուրքիայի իմիջն ու հեղինակությունը»: