ՌԴ-ն անհրաժեշտ չի համարում Իրանի ու «Վեցյակի» բանակցություններին Պարսից ծոցի երկրների միանալը. Լավրով
Քուվեյթի KUNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սեգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտ չի համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» հետ տարվող բանակցություններում Պարսից ծոցի երկրներին ներառելը.
«Մենք կարծում ենք, որ գոյություն ունեցող բանակցային ձևաչափը բավական է: Դրա հետ մեկտեղ ողջունում ենք շահագրգիռ պետությունների կողմից գործընթացին ամեն տիպի աջակցություն, որոնք կարող են լուրջ ներդրում ունենալ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների արդյունավետության մեջ:
Անհրաժեշտ է հնարավորինս շուտ հստակեցնել Իրանի ու «Վեցյակի» միջև հանդիպման ժամկետն ու վայրը: Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում անթույլատրելի է բանակցային գործընթացի դինամիկայի անկումը»: