
Ստամբուլում ու Անկարայում իրականացվել են ցուցարարների զանգվածային ձերբակալություններ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունն այսօր առավոտյան իրականացրել է մասշտաբային «ցուցարարական» օպերացիա:
Ոստիկաններն Անկարայում ու Ստամբուլում միաժամանակ այցելել են բազմաթիվ հասցեներ և ձերբակալել են 87 մարդու: Ձերբակալվածներին 62-ը բաժին են ընկել Ստամբուլին, իսկ 25-ը՝ Անկարային: Ոստիկանները Ստամբուլում այցելել են 94 հասցե, իսկ Անկարայում՝ 26 հասցե:
Նշվում է, որ մայիսի 27-ի գիշերը Ստամբուլի «Գեզի» այգու համար բողոքի ակցիայի սկսվելուց հետո ոստիկանությունն առաջին անգամ է իրականացնում նմանատիպ գործողություն, որը ներկա դրությամբ ընթացքի մեջ է:
Ուշադրություն է հրավիրված նրան, որ այդ գործողություններն իրականացնում են ոստիկանության՝ ահաբեկչության դեմ պայքարի ծառայության աշխատակիցները: Բողոքի ակցիաներին մասնակից ձերբակալվածների մի մասը մեղադրվում է ահաբեկչական կամ արգելված այլ խմբավորումների հետ կապեր ունենալու մեջ: