Բաժիններ՝

Սաուդյան արքայազնը կարող է Մոսկվայում կառուցել 1.6 կիլոմետր բարձրությամբ երկնաքեր. մամուլ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սաուդյան արքայազն ալ-Վալիդ բեն Թալալ Ալ-Սաուդը Մոսկվան դիտարկում է որպես աշխարհի ամենաբարձր երկնաքերը կառուցելու հարթակներից մեկը: Այս մասին այսօր հայտնել են ԱՄԷ-ի ԶԼՄ-ները:

Վերջիններիս պնդմամբ՝ այդ շենքը պետք է ունենա 1.6 կիլոմետր բարձրություն: Արքայազն ալ-Վալիդը աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներին ու մեգապոլիսներին հրավիրել է մասնակցել երկնաքերի կառուցմանը:

Սաուդցի միլիոնատերը հայտարարել է, որ տվյալ հարցում Մոսկվայի մրցակիցներն են Շանհայը, Լոնդոնը և Նյու Յորքը: Արքայազնն ընդգծել է, որ շահագրգիռ կողմերը պետք է իրենց հատկացնեն հարկային արտոնություններ և պետական աջակցություն:

Փորձագետները կարծում են, որ աշխարհի ամենաբարձր շենքը կառուցելիս շինարարները բախվելու են մի շարք դժվար հաղթահարելի խնդիրների, որոնց թվում է ջուրը շենքի վերին հարկեր հասցնելը, ինչը չափազանց բարդ է տեխնիկական տեսանկյունից: Երկնաքերի կառուցումն արժենալու է միլիարդավոր դոլարներ:

Երկնաքերը պետք է իր բարձրությամբ գերազանցի Դուբայի էմիրությունում գտնվող «Բուրջ Խալիֆա» երկնաքերին, որի բարձրությունը կազմում է 828 մետր, որով և նա ներկայումս հանդիսանում է աշխարհի ամենաբարձր երկնաքերը:

Նոր երկնաքերն իր բարձրությամբ կգերազացի նաև Սաուդյան Արաբիայում կառուցվող Kingdom Tower-ին, որի բարձրությունը կազմելու է մեկ կիլոմետր, իսկ կառուցումն ավարտվելու է 2017 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս